Բայրամ Սաֆարով. «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացուցչություն կբացի արտասահմանում»
«2011 թ. Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը իր ներկայացուցչությունները կբացի միջազգային կազմակերպություններում և աշխարի մի շարք երկրներում։ Հիմնական նպատակը կլինի՝ Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական ժողովրդի դեմ ագրեսիայի մասին առավել ճշմարտացի տեղեկությունների հաղորդումը»:
Այդ մասին «Արդարություն Խոջալուին» միջազգային կամպանիայի շրջանակներում օնլայն-ակցիայի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը։
«Հայաստանը մինչև այսօր կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը՝ շարունակելով ադրբեջանական տարածքների օկուպացիան։ Հայ զավթիչները՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ օկուպացված տարածքներում խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ իրագործել են սարսափելի հանցագործություններ, և առավել սարսափելի ողբերգություն է հանդիսանում՝ Խոջալուի ցեղասպանությունը», - ասել է Սաֆարովը։