ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ

«Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր», - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի ուղղակի ժամանակ են վատնել ու ռեսուրսները ծախսել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:
«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պատճառով: Եվ մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասացիք, որ հետամուտ կլինեք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ինչքանո՞վ է օբյեկտիվ այս մեղադրանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլև փորձել ենք հասկանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը», - ընդգծել է վարչապետը։
Նա նշել է, որ միջազգային հանրությունը 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում, ըստ էության, ասել է, որ ինքնորոշման իրավունքի բարձրագույն դրսևորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում:
Ըստ նրա՝ այս տրամաբանության հետևից են գնացել։
Որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են ՀՀ-ում պետության կայացում թույլ չտալու համար:


Читайте также

Оставить комментарий