ԻՇԽԱՆ ՎԵՐԴՅԱՆ. ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԾԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՖԸ

Ես ուզում եմ վերծանել ղարաբաղի ինքնորոշման հետ կապված միֆը, ու ես կխոսեմ փաստերով:
Հիմնական մոլորությունը սկսվում է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ղարաբաղը անվանել Լեռնային Ղարաբաղ, ինչը ենթադրում է շատ կոնկրետ ադմինիստրատիվ սահմաններ՝ թեկույզ և ներքին։ Այո, Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավորը ժամանակին գոյություն է ունեցել, ու այն ունեցել է իր ֆիքսված սահմանները, բայց հիմա այդպիսի տարածքային միավորը գոյություն չունի։ Տարածքը, որը Փաշինյանը կոչում է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի պաշտոնական ռեգիստրում բաժանվում է երկու շրջանների միջև՝ Արևելյան Զանգեզուրի ու Ղարաբաղի տնտեսական շրջանների միջև։ Այդ շրջաններն արդեն պաշտոնապես ստեղծված են, ու նրանց ադմինիստրատիվ ու լոգիստիկ զարգացման հիմքերն արդեն դրված են։
Հետևաբար, Ղարաբաղ կոչվածը՝ որպես տարածքային միավոր, հակասում է Ադրբեջանի օրենսդրությանն ու վարչատարածքային բաժանմանը։ Ղարաբաղի համար ինքնավարություն պահանջելը նշանակում է ստիպել Ադրբեջանին հրաժարվել իր ներքին վարչատարածքային բաժանումներից ու հիմնել նորը, որը հիմա անելն անհնարին է։ Հայաստանը չի կարող ստիպել Ադրբեջանին փոխել իր ներքին մարզային կառուցվածքը, ինչպես և Ադրբեջանը չի կարող Հայաստանին ստիպել անել նույնը։
Ավտոնոմ Ղարաբաղը վտանգավոր միֆ է, որը երբեք հնարավոր չի լինի իրագործել։ Միակ բանը, որը հնարավոր է իրականացնել, դա տեղում մնացած հայերի բարրորության կազմակերպումն է։ Այ սրա մասին պիտի մտածի Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանի ներքին շրջանների սահմանները փոխելու կամ նրա մարզերից մեկը ավտոնոմ վարչատարածքային միավոր դարձնելու մասին։


Читайте также

Оставить комментарий