ՉԱԼԱԲՅԱՆ. ԱԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՍՏԱԿ ՀԱՍԿԱՑՆԵԼ ՏՎԵՑ, ՈՐ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՈՒԾԵԼ

Անվտանգության խորհրդի որոշում չընդունվեց, և շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և հարաժարվել է պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ է քաշել, և համարում է Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Ղարաբաղում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից կրիտիկական նշանակության ապրանք բերելով։
Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի արդյունքներին:
«Մեծ հաշվով, հենց դա էր հնչում ԱԽ նիստին, և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր հարցերը ոչ ոք չի պատրաստվում լուծել», - նշել է Չալաբյանը։


Читайте также

Оставить комментарий