ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ

Այս մասին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է՝ Վիեննայում Ավստրալիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Ռութ Կոնստանտինը։
Նրա խոսքով, Ավստրալիան անհանգստացած է՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին զինված բախումներով և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործունեության կոչ է անում երկրներին։
«Սա վերաբերում է նաև հումանիտար հարցերին, այդ թվում՝ երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցին: Երկու կողմերն պետք է համագործակցեն՝ վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ ականազերծման ոլորտում»,- հավելել է Կոնստանտինը: