Ալեքսանդր Արտամոնով. «Ապրիլյան պատերազմը բավականին լավ ցուցադրեց ադրբեջանական բանակի առավելությունը»
Ժամանակակից տեխնիկայով հագեցած Ադրբեջանի զինված ուժերը՝ բազմակի առավելություն ունեն հայկական բանակի նկատմամբ:
Այս մասին ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը:
Նա նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը բավականին լավ ցուցադրեց ադրբեջանական բանակի առավելությունը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով՝ տանկերից մինչև ականանետեր և կապի համակարգեր, հատկապես մթության պայմաններում ռազմական գործողությունների վարման ժամանակ:
Փորձագետի խոսքով, վերջին տարիներին ադրբեջանական բանակի սպառազինությունը զգալիորեն թարմացվել է, այդ թվում նաև Ռուսաստանից իրականացվող մասշտաբային մատակարարումների շնորհիվ. «Միջին հաշվով, վերջին տարիներին Ադրբեջանի կողմից զենքի գնումները մոտ 5 անգամ ավելի շատ են, քան Հայաստանի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը:
Բացի այդ, պարբերաբար անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, այդ թվում Նախչըվանում (անցյալ տարի ՝ «Անխախտ եղբայրություն-2019», 2017 թ. և մյուս տարիներին): Վերջապես, արդեն այս տարի հայտնի դարձավ՝ Վաշինգտոնի կողմից՝ Բաքվին 100 միլիոն դոլար հատկացվելը: Մեծ հավանականությամբ կարելի է հաստատել, որ փողերը կծախսվեն, կամ արդեն ծախսվել են ամերիկյան արտադրության համակարգեր գնելու համար»: