Ռաշադ Սուլեյմանով. «Ադրբեջանական բանակի զենքի և ռազմական տեխնիկայի պարկը 80%-ով նորացվել է»
Ադրբեջանական բանակի սպառազինության դիվերսիֆիկացման քաղաքականություն է անցկացվում»։
Պաշտպանական նշանակության սպառազինության համակարգերը և սարքավորումները ձեռք են բերվում Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ-ում սպառազինության հիմնական արտադրողներ՝ Ուկրաինայից և Բելառուսից, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներից, այնպես նաև Իսրայելից, Թուրքիայից և Պակիստանիից»։
Այդ մասին հայտնել է ռազմական փորձագետ Ռաշադ Սուլեյմանովը։
Նա նշել է, որ վերջին 15 տարիների ընթացքում միայն Իսրայելից և Ռուսաստանից ձեռք է բերվել ավելի քան 8 միլիարդ դոլարի զենք։
Սուլեյմանովը ընդգծել է, որ դրանք՝ հակաօդային պաշտպանության համալիրներ են, հրետանային համակարգեր, ավիացիոն միջոցներ, զրահապատ մեքենաներ (տանկեր, զրահատրանսպարտյորներ, հետևակի մարտական մեքենաներ և ինժեներական տեխնիկա), նավեր, C4ISR համակարգեր և այլն։
«Այժմ հիմնական մատակարարը հանդիսանում է Ռուսաստանը։ Վերջին 4 տարիների ընթացքում Չեխիան, Իսպանիան, Բուլղարիան, Սլովակիան, Իտալիան, Ֆրանսիան և մի շարք այլ եվրոպական պետությունները փափկացրել, կամ լիովին վերացրել են Ադրբեջանին զենքի վաճառքի վրա դրված էմբարգոն»։
Փորձագետը նշել է, որ սպառազինության գնումների համար հատկացվող միջոցների ծավալով՝ Ադրբեջանը առաջին տեղն է գրավում հետխորհրդային տարածքում և Հարավ-Արևելյան Եվրոպայում։ Պաշտպանության նախարարության պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն՝ զենքի և ռազմական տեխնիկայի պարկը 80%-ով թարմացվել է»։