Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել Իրանի համար նախատեսված սպառազինությունը

irevanaz.comԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 10-ին հայտնել է՝ Ռուսաստանից ռազմական տեխնիկայի և զինամթերքի նոր խմբաքանակ ձեռքբերելու մասին։
Արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումները Ադրբեջան են մատակարարվել՝ ռազմատեխնիկական համագործակցության մասին երկկողմ պայմանագրի շրջանակներում,- ասվում է Յուլիա Ժուչկովայի՝ Jamestown Foundation կայքում հրապարակված հոդվածում։
«Ռուսաստանը նախապես Ադրբեջանին է հանձնել C-300 ПМУ-2 «Ֆավորիտ» համակարգ, որը նախատեսվել էր Իրանի համար։ Դրանից հետո, Միավորված ազգերի կազմակերպության՝ սովորական սպառազինության Ռեեստրի համաձայն, Մոսկվան Ադրբեջան է մատակարարել ավելի քան 110 միավոր БТР-82А և БМП-3 հետևակի ռազմական մեքենա, 100 միավոր T-90С տանկ, 12 միավոր 9K123-1 «Խրիզանտեմա-C» հակատանկային համակարգեր, համազարկային կրակի БМ-30 «Սմերչ» հռթիռային համակարգեր, 6 միավոր ծանր հրանետային ТOC-1A «Սոլնցեպեկ» համակարգեր«,- նշվում է հոդվածում և ընդգծվում է, որ այդ պայմանագրի մասին պաշտոնապես մանրամասն տեղեկատվությունը չի բացահայտվել ոչ ՌԴ-ի, ոչ էլ Ադրբեջանի կողմից։
Հոդվածում նշվում է, որ տարածաշրջանում Մոսկվայի մերձավոր դաշնակից Երևանը դժգոհություն է հայտնել՝ Բաքվին ռուսական զենք վաճառելու համար, հատկապես 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
«Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բացասականորեն է արձագանքել սպառազինության վերջին մատակարարմանը, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը հանդիսանում է հայ-ռուսական հարաբերությունների մեջ ամենապրոբլեմատիկ հարցը։
Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և Մոսկվայի հավաստիացմամբ՝ մնում է, որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչու Երևանը իմանալով Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության ակտիվ զարգացման մասին, ոչ մի պատասխան միջոց չի ձեռնարկել»,- ասվում է հոդվածում։
Նյութի մեջ նշվում է, որ այդ հարցում Հայաստանի պասիվ դիրքորոշումը բացատրվում է մի քանի գործոններով.
«Նախ, Հայաստանի էներգետիկայի 60-80%-ը (էլեկտրաէներգիայի և գազի բաշխում ու արտադրություն) կենտրոնացվել է ռուսական ընկերությունների ձեռքում։
Երկրորդը, Հայաստանի ֆինանսական հատվածում տեղի է ունեցել ռուսական բանկերի ակտիվ ընդարձակում (այժմ դրանք կազմում են արտասահմանյան կապիտալի մոտ 60% մասնաբաժինը)։
Երրորդը, Երևանը, մինչև հիմա ռազմական հարաբերություններում զգալի չափով կախված է Մոսկվաից։
Պաշտպանության տեսակետից՝ Հայաստանը կախված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից։ Երկկողմ պայմանագրի համաձայն՝ Հայաստանի համար ցանկացած արտաքին ռազմական սպառնալիքը կքննարկվի, որպես Ռուսաստանի համար սպառնալիք։ Բացի դրանից, 2016 թ. հունիսին, Մոսկվան և Երևանը վավերացրել են՝ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին պայմանագիրը։ Դրան ավելացրած, Ռուսաստանը, ինչպես առաջ, մնում է Հայաստանի սպառազինության և զինամթերքի հիմնական մատակարար»։
«Այսպիսով, չնայած Բաքվին ռուսական զենքի վաճառքի նկատմամբ աճող դժգոհությանը՝ Երևանը այլ ընտրություն չունի, բացի Մոսկվայի հայեցողությամբ գործելուց։ Այլ խոսքերով, ներկա պայմաններում Հայաստանի անվտանգության խնդիրները գերազանցել են մնացած բոլոր՝ տնտեսական, սոցիալական, կամ քաղաքական նկատառումները»,- ասվում է հոդվածում։



Читайте также

Оставить комментарий