Թոֆիկ Աբասով. «Եթե ինչ որ անկանխատեսելի իրադարձություն տեղի ունենա, Ադրբեջանը ընտրելու է խնդրի կարգավորման ուժային տարբերակը»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ձգձգվում են բացառապես հայկական կողմի սադրիչ գործողությունների պատճառով»: Նման եզրակացության են հանգել փորձագետները՝ ամփոփելով Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների օնլայն ձևաչափով հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ընդգծել են բանակցությունների կառուցողական հունով շարունակման կարևորությունը և կողմերին կոչ են արել խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից:
«Սա պաշտոնական Երևանին ուղղված ակնարկ է, ազդանշան և նախազգուշացում, որը փորձում է ամեն ինչ անել իրավիճակը սրելու համար»,-ասել է քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:
«Եթե ինչ որ անկանխատեսելի իրադարձություն տեղի ունենա, Ադրբեջանը ընտրելու է խնդրի կարգավորման ուժային տարբերակը: 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ հնարավորությունների են տիրապետում կողմերը»,- նշել է Աբասովը: