Գրիգորի Տրոֆիմչուկ. Ադրբեջանը շատ հարցեր ունի տալու ԵԱՀԿ Մինսկի խմբին

irevanaz.com

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցը հուլիսին Թովուզում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին չպետք է լինի ձևական, դատարկ: Մանավանդ, որ Ադրբեջանը շատ հարցեր ունի  տալու ԵԱՀԿ Մինսկի խմբին»:  
Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, «Եվրասիական գաղափարների դարբնոց» հիմնադրամի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Բաքվում այդ այցի շրջանակներում Մինսկի խմբի ներկայացուցիչներին շատ հարցեր են տալու:
Մասնավորապես, ու՞մ են նրանք ագրեսոր համարում հուլիսյան պատերազմում: Նրանք, ի դեպ, դեռ չեն պատասխանել 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին: Ինչպե՞ս են նրանք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին երկու տարում հնչեցրած հայտարարությունները, որոնք տրամագծորեն հակասում են բանակցային գործընթացին», - ասել է քաղաքագետը:



Читайте также

Оставить комментарий