ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։