HABER GLOBAL-Ը՝ COP29-Ի ՄԱՍԻՆ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Բաքվում COP29 կլիմայական համաժողովում մասնակիցների բարձր ակտիվություն է նկատվում։
Այս մասին ասվում է՝ թուրքական Haber Global հեռուստաալիքի ռեպորտաժում։
Նյութն ընդգծում է՝ «կանաչ» ապագա ձևավորելու մասնակիցների ցանկությունը:
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում օրակարգում դրված՝ առողջապահության, կրթության, երեխաների և երիտասարդության հարցերին։ Թուրքիայի կրթության նախարարը Բաքվում է՝ քննարկելու թվային աշխարհին հարմարվելու հարցը, որտեղ երիտասարդությունը առանցքային դեր է խաղում»,- ասվում է ռեպորտաժում։
Ընդգծվում է նաև, որ առաջիկա օրերին կշոշափվեն պարենի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության թեմաները։ Թուրքիան մեծ պատվիրակություն է ուղարկել COP29՝ քննարկելու այս հարցերը և շարունակելու իր ճանապարհային քարտեզի իրականացումը բոլոր հիմնական ուղղություններում։


Читайте также

Оставить комментарий