ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿՐԿԻՆ ԴԻՄԻ ԻՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԳՁԳԵԼ, ԱՊԱ Ի ՎԵՐՋՈ ԿԶՂՋԱ

«Պատերազմից հետո, այսօր ադրբեջանական բանակն էլ ավելի է հզորացել՝ թե՛ մատակարարման, թե՛ մարտունակության առումով»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ հունիսի 26-ին, Զինված ուժերի օրը, Քալբաջարի շրջան կատարած այցի շրջանակներում՝ ելույթ ունենալով Կոմանդոսի զորամասի մարտական դրոշի հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
«Ուստի մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակի զարգացման ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքել ամենաժամանակակից սպառազինության գնման համար: Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան ներկրվում է և կշարունակի ներկրվել նոր զենք, գերժամանակակից տեխնիկա», - նշել է Իլհամ Ալիևը:
«Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի իր մարտավարությանը, փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք ռևանշիստական ուժերի գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում», - ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий