«Եթե հակառակորդը դիմի որևէ սադրանքի, ապա ադրբեջանական բանակն անմիջապես կկանխի դա՝ ուժի կիրառմամբ»
Ադրբեջանական բանակի կողմից անցկացվելիք լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները խուճապ են առաջացրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Դրա համար էլ միջազգային փաստաթղթերի պահանջների խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Մենք կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը իրավունք ունի զորավարժություններ անցկացնել իր սահմանների շրջանակներում՝ ներգրավելով ցանկացած քանակի կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:
Հայաստանի արձագանքը նպատակ է հետապնդում համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել իրենից՝ որպես ագրեսոր երկիր: Եթե հակառակորդը դիմի որևէ սադրանքի, ապա ադրբեջանական բանակն անմիջապես կկանխի դա՝ ուժի կիրառմամբ», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ: