ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՍԱԴՐԱՆՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը մթության մեջ, օգտագործելով լեռնային տեղանքն ու կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի և մատակարարման ճանապարհների միջև ընկած տարածքները։
«Այս գործողությունները կանխելու նպատակով մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղի է ունեցել ռազմական բախում»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն և հավելում, որ հայկական կողմից կան կորուստներ անձնակազմի շրջանում, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։
Պաշտոնական Բաքուն նշում է, որ «նման քայլերով Հայաստանը նպատակ ունի դանդաղեցնել ազատագրված սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և լարվածության մթնոլորտ պահպանել Ադրբեջանի սահմանների մոտ»։


Читайте также

Оставить комментарий