Հայ գեներալի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական էժան պոպուլիզմ

irevanaz.comՀայաստանը պետք է ունենա հզոր ռազմական մեխանիզմ: Այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հայ գեներալը երևակայում է, որ Հայաստանի վրա հարձակվում են: Դրա համար էլ 80-ամյա Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Երևանին պաշտպանվելու համար միջուկային զենք է հարկավոր:  Իսկ այդ հարցում Հայաստանին պետք է օգնեն ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ-ը, որոնք պարտավոր են պայմաններ ստեղծել միջուկային զենքի ստեղծման համար: Միջազգային հարաբերությունների ոլորտում փորձագետ Արիե Գուտը համոզված է, որ այս հայտարարությունը հերթական հայկական անհեթեթությունն է:
«Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս Հայաստանի այսօրվա իշխանությունների էությունը: Այդ երկրի ղեկավարների ձեռքերը թաթախված են արյան մեջ: Չպետք է մոռանալ, որ 1992 թվականին Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հենց նրանք: Հիմա պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ  հանցագործների ձեռքում միջուկային զենք հայտնվելը»,-ասել է միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ (Իսրայել) Արիե Գուտը:
Խոսելով հարձակման մասին՝ հայ գեներալը նկատի ունի Ադրբեջանին, որի 20 տոկոս տարածքները գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Արդեն քառորդ դար է պաշտոնական Բաքուն մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին, դրանով իսկ ցույց տալով՝ որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից է: Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իրավասու է ռազմական ճանապարհով ազատագրել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները, ասում է իսրայելցի փորձագետը:  
«Չնայած Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական և քաղաքական աջակցությանը, Հայաստանը ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանին:  Բոլորին պարզ է, որ այդ զենքն առաջին հերթին ուղղվելու է Ադրբեջանի դեմ, որը արդարացի պայքար է մղում իր 20 տոկոս տարածքների ազատագրման համար»,-ասել է Արիե Գուտը:
Միջազգային հակամարտությունների գծով փորձագետ Եվգենի Միխայլովն էլ ասում է, որ հայ գեներալի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական էժան պոպուլիզմ։ 
«Հայաստան՝ ըստ էության գոյություն չունի: Կա քաղաքական ղեկավարություն, կա հայ ժողովուրդ, որը տանջվում և տառապում է: Հայաստանն իր գոյությունը պահպանում է Ռուսաստանի շնորհիվ: Իսկ ումի՞ց է պատրաստվում պաշտպանվել Հայաստանը: Ադրբեջանի՞ց: Ադրբեջանը երբեք չի հարձակվել: Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները»,-ասել է միջազգային հակամարտությունների հարցով փորձագետ (ՌԴ) Եվգենի Միխայլովը:
Ինչպես ասում են՝ երազելը վնասակար չէ: Հայ գեներալը հավանաբար չի կարողանում մոռանալ ապրիլյան քառօրյա բախումները, երբ հակագրոհի անցած ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հաշված ժամերի ընթացքում ճեղքեցին Հայաստանի զորքերի առաջին պաշտպանական գիծը՝ այսպես կոչված «Օհանյանի գիծը», որը ամրացվել էր տասնամյակների ընթացքում: Չի բացառվում, որ հայկական բանակի հենց այս անհաջողություն է պատճառը, որ հայ գեներալի միակ հույսը միջուկային զենքն է:



Читайте также

Оставить комментарий