ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ
«Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ռուսական զենքի խմբաքանակ է ներկրվել, ուզում եմ ասել, որ այն ֆոնին, որ Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, երբ այն գնում է Հյուսիսային Կորեայից, Իրանն է օգնում նրան, ես Ռուսաստանի համար նման հնարավորություններ չեմ տեսնում, որ զենք մատակարարի Հայաստանին»։
Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը։
«Կարծում եմ՝ դրանք դատարկ խոսքեր ու հայտարարություններ են։ Ուղղակի ֆիզիկապես, ես Ռուսաստանից զենք չեմ սպասում: Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, ապա, ցավոք, պետք է ասեմ, որ չեմ հավատում նրանց խոսքերին։ Եկեք մի քիչ սպասենք, և վեց ամսից, միգուցե նորից կանդրադառնանք այս հարցերին, իսկ հիմա ուղղակի իմաստ չունի անդրադառնալ այս թեմային։
Գիտեք, մենք մի կողմ ենք թողել այն իրական խնդիրները, որ ունենք ռազմական ոլորտում և ընկել ենք ինչ-որ անհասկանալի հայտարարությունների հետևից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չի հայտարարել և չի սկսել բանակում իրական փոփոխություններ և վերափոխումներ։ Հայաստանիը զինված ուժերը մնում են նույն հին զինված ուժերը, որոնք պարտություն կրեցին 2020-ին: Անցել է երեք տարի, և ոչինչ չի փոխվել»,- ասել է քաղաքագետը։