Ալեքսանդր Փերենջիև. Ապօրինի ճանապարհով զենք ուղարկելու ցանկացած փորձ հանցագործություն է

Այս մասին ասել է քաղաքագետ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ռազմական տեխնիկա ապօրինի մատակարարելու փորձը:
Փորձագետը նման իրավիճակները համարել է՝ տնտեսության հանցավոր տեսակ և հանցավոր գործունեություն, որոնք վնաս են հասցնում ցանկացած երկրի ազգային անվտանգությունը. «Զենք տեղափոխելու նման փորձերը պետք է դադարեցվեն, և դրանց հետ կապ ունեցողները պատասխանատվության ենթարկվեն»:
«Այս իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի, այլ նաև Գլխավոր դատախազության իրավական գնահատականը: Համոզված եմ, որ հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի համաձայն», - ընդգծել է քաղաքագետը: