Ալեքսեյ Ժուրավլյով. Բարդայում ահաբեկչության բոլոր մեղավորները պետք է պատժվեն

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, «Ռոդինա» կուսակցության նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այցելել է Բարդա քաղաք:
Իր այցի ընթացքում Ժուրավլյովը այցելել է քաղաքի կենտրոնական հրապարակ և շուկա, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել են ուժեղ հրետակոծության՝ «Տոչկա Ու» և ՌՍ 30 «Սմերչ» համալիրից:
«Դրանք ինքնաձիգից արձակված պատահական կրակոցներ չեն, այլ ռազմական հանցագործություն, որի համար պետք է պատասխան տան ինչպես դրա թիկունքում կանգնած քաղաքական և ռազմական ղեկավարությունը, այնպես էլ դրա կատարողները», - ասել է Ալեքսեյ Ժուրավլյովը:
Այնուհետ Պետդումայի պատգամավորն այցելել է ռեստորան, որն ամբողջությամբ ավերվել էր ուղիղ հրթիռային հարվածի արդյունքում: Դա տեղի է ունեցել՝ արտասահմանցի լրագրողների այնտեղ այցելելուց 30 րոպե առաջ:
Իր այցի վերջին փուլում Ժուրավլյովը այցելել է մի ընտանիքի, որը գնդակոծության ժամանակ կորցրել է որդուն: Հրթիռը ընկել է մասնավոր տան բակը, իսկ որդուն փրկել չի հաջողվել: «Ակնհայտ է, որ մոտակա ռազմական օբյեկտները գտնվում են բնակավայրից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Սա խոսում է այն մասին, որ նրանք, ովքեր հրաման են տվել կրակել քաղաքի վրա, քաջատեղյակ են եղել այն մասին, որ հարվածում են խաղաղ բնակիչներին: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, և բոլորը մեղավորները պետք է պատժվեն», - ասել է պատգամավորը:


Читайте также

Оставить комментарий