Արաստուն Հաբիբբեյլի. «Հայաստանում լիովին ոչնչացվել է առողջ դատողությունը և գերակշռում է հիվանդ երևակայությունը»

irevanaz.comՕրերս Երևանում կայացել է «Տամպլիերների միջազգային ֆորումը:
Հայկական ԶԼՄ-ների կողմից ոգևորությամբ լուսաբանվող տվյալ իրադարձությունը աննկատ չի մնացել Բաքվում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի փոխղեկավար Արաստուն Հաբիբբեյլին մեկնաբանել է տամպլիերների Երևան այցը:
«Մայիսի 16-ին 13 երկրների տամպլիերների շքանշանի ներկայացուցիչները հավաքվել են Երևանում: Տվյալ շքանշանի առաքելությունը, որը պատմության մեջ հայտնի է որպես կրոնական անհանդուրժողականության օրինակ, համընկնում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության սկզբունքների ու քաղաքական գծի հետ:  Քաղաքակիրթ հասարակության մեջ ափսոսանքի զգացումով հիշատակող տամպլիերները Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում ներկայացվել են որպես հերոսներ: Իսկ դա խոսում է այն մասին, որ Հայաստանում լիովին ոչնչացվել է առողջ դատողությունը և գերակշռում է հիվանդ երևակայությունը:
Ինչպես հայտնի է, հարյուր հազարավոր մարդկային  զոհերի պատճառ դարձած  խաչակրաց արշավանքները սև տառերով են գրվել մարդկության պատմության էջերում: Այդ արշավանքների շարժիչ ուժը եղել են տամպլիերները: Հատկապես նրանք են դեպի  Արևելք արշավանքը ներկայացրել որպես մահմեդականների դեմ քրիստոնյաների պատերազմ: Խոսելով ժամանակակից լեզվով՝  տամպլիերները հանդիսացել են՝ նրանց կողմից օկուպացված տարածքներում մահմեդականների զանգվածային կոտորածների (ցեղասպանության) կազմակերպիչները: Ներկա ժամանակ, քաղաքակիրտ աշխարհում նման կրոնական պատերազմներն ու սպանդները հիշվվում են որպես պատմության համար անարգական էջեր:
Այդ ենթատեքստում, մի քանի օր առաջ Երևանում կազմակերպված  տամպլիերների միջազգային ֆորում, ինչպես նաև տամպլիերների կողմից ճանաչված «մտացածին ցեղասպանությունը» ինքնին աբսուրդ է  և հանդիսանում է Հայաստանում կրոնական անհանդուրժողականության հերթական վկայությունը:
Հարկ է նշել, որ նրանք, որոնց ձեռքերն արատավորված են կրոնական սպանդներում, բարոյական իրավունք չունեն որևէ մեկին ինչ որ բանում մեղադրելու: Մյուս կողմից, տվյալ միջոցառման տանտիրուհու դերում հանդես եկող  Հայաստանը ազդարարում է խաչակրաց արշավանքների առաջարկությունը: Տամպլիրեների Երևան այցը հպարտությամբ լուսաբանող հայկական ԶԼՄ-ները մեզ համար բացահայտում են «սրով քրիստոնյայի» նկարագիրը»:



Читайте также

Оставить комментарий