ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշայում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Նշելով, որ Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղ նախաձեռնությունների հեղինակը, երկրի ղեկավարը հավելել է. «Ելնելով տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքից՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։ Ներկայումս պատմական հնարավորություն է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածության վերածելու համար»։