ԹԱՄԺ ԽՈՍՆԱԿ. ՄԻԱՅՆ ԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԴԱ ԱՆԵԼ ՇՈՒՇԱՅԻ ՀԵՏ
Ես շատ հիացական կարծիքներ եմ լսել Շուշայի մասին: Մենք գիտենք, որ դա հարուստ մշակույթ ունեցող քաղաք է:
Այս մասին լրագրողներին հայտարարել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը:
«Մեզ համար հետաքրքիր էր ամեն ինչ տեսնել մեր աչքերով, Շուշա ժամանումը հուզիչ էր: Մենք ժամանեցինք գիշերը, այնպես որ դեռ ժամանակ չունեինք շրջել քաղաքում, բայց այսօր մենք հնարավորություն կունենանք տեսնել քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Այն, ինչ մենք տեսանք Շուշայում, ցավ առաջացրեց մեր սրտում, իրեն քաղաքի տերը համարողը, նրան չէր դնի այդպիսի ողբալի վիճակի մեջ: Դա կարող էին անել միայն զավթիչները: Նրանք քարը քարի վրա չթողեցին ոչ միայն Շուշայում, այլ ամենուրեք, որտեղ ոտք են դրել:
Մենք ականատես դարձանք Շուշայում անցկացվող շինարարական-վերականգնման աշխատանքներին: Հավատում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Շուշան, որն իրավամբ համարվում է ադրբեջանական մշակույթի մայրաքաղաքը, կվերադառնա իր նախկին տեսքին», - նշել է Մ. Շենթոփը:
Հիշեցնենք, որ Շուշա են մեկնել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ասամբլեայի նախագահ Ասադ Քայսերը: