ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀ Է, ԾՐԱԳԻՐԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՆ ՀԱՆԳՑՆԵԼԸ
«Հայաստանում հրդեհ է», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում իրենց անելիքներին վերաբերող հարցին Տեր-Պետրոսյանն արձագանքեց․ - «Հիմա բերելու են բոլոր կուսակցությունները՝ էսինչ բնագավառում՝ էս, գյուղատնտեսության բնագավառում՝ էս, տնտեսության բնագավառում՝ սա, արտաքին հարաբերություններում՝ սա, չգիտեմ, դաշնակիցների հետ՝ էս, լավաշներ․․․ Մի լավաշ էլ մեզ էին բերել, մեր տղաները գրել էին, ես ասի դրեք մի կողմ։ Մեր ծրագիրը շատ կարճ պիտի լինի՝ Հայաստանում հրդեհ է, հրդեհ, հրդեհի ժամանակ ի՞նչ են անում՝ հանգցնում են»։
«Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի, պիտի անի ի՞նչ, պիտի լինի ո՞րը՝ պիտի գործի գցի պետական մեքենան։ Այսօր պետական մեքենան ջախջախված է, ջախջախված ուղղակի, կառավարելիությունը զրոյի է հավասար», - շեշտեց առաջին նախագահը։
Հինգշաբթի վաղ առավոտյան Գեղարքունիքի սահմանին 6 հայ զինծառայողների գերեվարման փաստը մեկնաբանելով՝ Տեր-Պետրոսյանն ասաց․ - «Էստեղ կա քաղաքական խնդիր և հոգեբանական խնդիր։ Քաղաքականը, բացատրել եմ, հետևյալն է՝ Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, Փաշինյանը, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից՝ սա է քաղաքական դրդապատճառը»։
«Մյուսը՝ հոգեբանականը, արդեն դա 30 տարվա Ադրբեջանի այդ նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո: Դա ծանր բեռ է, ասեմ։ Դուք զգում եք, մենք նոր ենք պարտվել՝ 9 ամիս առաջ, ինչպիսի հոգեբանակլան վիճակ է տիրում, ինչո՞ւ չեք հասկանում, որ նույնը պիտի լիներ Ադրբեջանում։ 30 տարի փաստորեն նրանք պարտված վիճակում հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ են եղել։ Նա իր ժողովրդին է դիմում դրանով՝ իր այդ հոգեբանական վիճակից դուրս գալու այդ խնդիրը, որ ուներ, իր ժողովրդին պարտք էր, նույն բանը, ինչ որ հիմա հայ ժողովուրդը պահանջում է Նիկոլից՝ պարտված վիճակում, նույն բանը Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ, 30 տարի պահանջել է», - նշեց Հայաստանի առաջին նախագահը։
Հարցին՝ «բայց ինչո՞ւ մենք պարտվեցինք», Տեր-Պետրոսյանն արձագանքեց․ - «Մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը։ Ժամանակը կարևորագույն ֆակտոր է քաղաքականության մեջ՝ մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել։ Դա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Այսինքն՝ սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր»։
Դիտարկմանը՝ «քաղաքական համակարգի դեֆորմացիան սկսվեց հենց Ձեր ժամանակ՝ խորհրդարանական ընտրությունները կեղծվեցին, նախագահականը կեղծվեցին, և էդ ավանդույթները շարունակվեցին», առաջին նախագահը հակադարձեց․ - «Շատ լավ, հիմա դա ընդդիմախոսի խոսք է, չէ՞, իմ համակիրները էդպիսի բան չեն ասում։ Ի՞նչ ասեմ։ Իմ հակառակորդների կարծիքն է, նրանց տեսակետն է, իրավունք ունեն, ոչ մի խնդիր չկա։ Բայց իրենց ասածներից որևէ բան՝ էդ մազութ լափելու, ընտրություններ կեղծելու, չգիտեմ ինչ անելու, որևէ բան դատական կարգով հաստատվե՞լ է, թե՞ ոչ, ցույց տվեք»։