Հայաստանի բնակչության 88 տոկոսը չի սատարում իշխանություններին
Մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի ներքաղաքական վիճակը գնալով լարվում է:
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 30-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց, որ «ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ ներկայացուցիչները և դիտորդները բախվելու են լուրջ դժվարությունների»:
Հայաստանի առաջին նախագահի խոսքով, այն փաստը, որ չնայած Հայաստանի բնակչությունը զգալիորեն նվազել է, ավելացել է ընտրողների թիվը, խոսում է առաջիկա ընտրությունների ոչ թափանցիկ լինելու մասին:
Հայաստանում տեղի ունեցող նման հակաժողովրդավարական գործողությունները, հայոց բանակում պարբերաբար տեղի ունեցող սպանությունները խորացնում են հասարակության հուսահատությունը:
Մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է խոստումներ տալ: Նա խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում վերացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծում մտցված ուղղումները, որոնք ենթադրում են արտակարգ իրավիճակներում բանակի ներգրավումը:
Նշենք, որ Սերժ սարգսյանը կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարի համար 2012 թվականի սկզբներից մեծ լիազորություններ է տվել Հայաստանի գլխավոր դատախազությանը և հատուկ ծառայություններին: Սակայն չնայած դրան, նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակվում են հակաօրինական գործողությունները:
Նախընտրական շրջանում տեղի ունեցող հիմնական օրինախախտումները հետևյալն են.
Իշխանական կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ հայաստան» կուսակցության ղեկավարությունը գյուղերում բնակվող իր կուսակցության անդամներին ածուխ է բաժանել:
Այդ կուսակցության ղեկավար Գագիգ Ծառուկյանը հող մշակող գյուղացիներին խոստացել է 5 տոկոս տոկոսադրույքով վարկ տրամադրել:
Իշխանական կոալիցիայի մաս կազմող մեկ այլ կուսակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» քաղաքներում բնակվող ընտրողներին արբանյակային ալեհավաք են առաջարկել:
Քաղաքներում Հայաստանի հատուկ ծառայությունները պետծառայողների վրա ճնշում են գործադրում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:
Հաղորդվում է, որ ընտրացուցակներում հայտնվել են, ինչպես հանրապետությունից բացակայող, այնպես էլ տարիներ առաջ մահացած քաղաքացիների անուններ:
Բացի այդ, ՀՀԿ-ն ամեն մի ձայնի համար առաջարկում է 30 դոլար ընտրակաշառք:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ապրիլի 2-ին նշել է, որ հանրային հետաքրքրությունը մայիսի 6-ին անցկացվելիք ընտրությունների հանդեպ նվազել է: Նա ընտրողներին կոչ է արել ակտիվություն դրսևորել առաջիկա ընտրություններին:
Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բնակչության ընդամենը 12 տոկոսն է հավատում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և թափանցիկ: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության 88 տոկոսը չի սատարում իշխանություններին: