ԵՄ. ՆԱԽՔԱՆ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ 1991 Թ. ՍԱՀՄԱՆԸ

Այս մասին ասված է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ՝ կապված պայմանական հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ:
«Կողմերը նաև պետք է կատարեն նախկին՝ ներառյալ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված պարտավորությունները՝ կապված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ»:
ԵՄ-ն կոչ է անում ավելի ինտենսիվ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ և վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասնակցությամբ: