ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Ադրբեջանը հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ կապված իրավիճակի կարգավորման օգտին խաղաղ դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին լիովին համապատասխան։
Այս մասին ասված է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 11-րդ արտակարգ արտահերթ նստաշրջանում ունեցած հայտարարության մեջ։
«Ուկրաինայում և նրա շրջակայքում իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է, ինչը պահանջում է հրատապ գործողություններ լարվածությունը թուլացնելու և միջազգային իրավունքին համապատասխան խաղաղ լուծում գտնելու համար։ Ադրբեջանը խորապես ափսոսում է, որ շարունակվող ճգնաժամը շարունակում է մարդկային զոհերի պատճառ դառնալ, մասնավորապես խաղաղ բնակչության շրջանում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։ Քաղաքացիական անձանց կյանքը և քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն: Տեղում զարգացող հումանիտար ճգնաժամը պահանջում է օպերատիվ քայլեր՝ խաղաղ բնակչության վրա ներկայիս իրավիճակի ազդեցությունը մեղմելու համար: Ելնելով դրանից՝ Ադրբեջանն արդեն երկկողմ հիմունքներով հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինայի ժողովրդին՝ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,- ասվում է հայտարարության մեջ։