ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ ՓՈՂՈՑ, ՔԱՆԻ ՈՐ ՏԵՍՆՈՒՄ Է, ՈՐ ՈՎՔԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՓՐԿԻՉԻ ՇՈՐԵՐՈՎ. ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Այն ուժերը, որ փողոցում են, մենք նրանց ընդհանուր ոչ մի բան չունենք։ Մենք տարբեր երկրների ինքնիշխանության մասին ենք մտածում, նրանք իրենց քաղաքականությունը կապում են Ռուսաստանի շահերի հետ, իսկ մենք ասում ենք, որ Ռուսաստանի շահը այսօրվա դրությամբ դեմ է Հայաստանի շահին։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:
«Այդ ուժերի մեծ մասը հինգերորդ շարասյան սպասարկուներն են։ Նրանք ունեն պատասխանատվություն, որ երկիրը էս օրն ա հասել։ Թող ասեն, որ իրենք սխալ են եղել, չեն ասում, որ սխալ են եղել։ Թող Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը բարձրանան բեմ, ասեն ժողովուրդ ջան, մենք ձեզ էսքան վնասել ենք, միջոցները, որ պետք է դառնային զենք, ամրաշինական լուրջ կառույցներ, հետ ենք բերելու։ Նրանք անգամ բեմ չեն բարձրանում», - ասել է Սանասարյանը։
Նրա խոսքով, Ղարաբաղը պատրվակ է իշխանափոխության համար։ Նրանք Ղարաբաղը էս օրը հասցնելու, 44-օրյա պատերազմը բերելու գլխավոր մեղավորներն են։ 20 տարի Ղարաբաղը ու Հայաստանի միջոցը իրենցն են դարձրել»,- հայտարարել է Սանասարյանը:
Նրա խոսքով, ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, քանի որ լայն զանգվածները տեսնում են, որ ովքեր եկել են փրկիչի շորերով, եկել են իրենց տարածը փրկելու, նորից իշխանության գալու, փրկում են Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի փրկիչներն են։