ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԹԵՐԹԵԼ ԷՋԸ և ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐևԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Պետր Միխալկոյի հավատարմագրերը:
«Մենք ցանկանում ենք թերթել էջը և հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ նման ցանկություն. դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում», - հայտարարել է պետության ղեկավարը: