ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԲԱՆԱԿՑԵԼ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ, ԵՐԲ ՆԱ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը:
Այս մասին տեղեկատվությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Ես պատրաստ եմ [հանդիպել] և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես` նույնպես:
Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով`Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հրավերով:
Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման ցանկացած պահի, երբ որ ինքը պատրաստ կլինի։ Այսպիսով, ես պատրաստ եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցիչ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է: Դա շատ կարևոր է: Որովհետև Հայաստանի քաղաքական վերնախավում մենք դեռ տեսնում և լսում ենք ռևանշիզմի փորձեր պարունակող հայտարարություններ, պատմական և միջազգային իրավունքով Ադրբեջանին պատկանող տարածքների կրկին գրավման վերաբերյալ ապագայի ծրագրեր կառուցելու փորձեր: Հետևաբար, Հայաստանի կառավարության մտադրությունը, լուրջ մտադրությունը, ոչ միայն խոսքերն ու հայտարարությունները, այլ նաև գործողությունները ցույց կտան, որ պատերազմն ավարտված է, և սկսվել է առաջընթաց դեպի խաղաղ ժամանակաշրջան», - ընդգծել է Ալիևը:
Նախախագահն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա:


Читайте также

Оставить комментарий