ՀԻՄԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ ԵՆՔ ՄՏԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆ

Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք», - նշել է Փաշինյանը:


Читайте также

Оставить комментарий