ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԻՏԵՆՔ, և ԴՈՒՔ ԻՆՁՆԻՑ ԼԱՎ ԳԻՏԵՔ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀՀ-Ն

Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ասքիփարայում հանդիպելով Ասքիփարայի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ասքիփարայում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք  ինձնից լավ գիտեք, թե որտեղ  է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և վերջերս ես ցույց եմ տվել։
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմաների ճշտման»,- ասել է Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий