ՊԵՏԴԵՊ. ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը հերթական ճեպազրույցում պատասխանել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին։
Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի կայքը, Միլերին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում։
«Դահլիճում, ինչպես դուք նշեցիք, ներկա չէինք, բայց բանակցությունները մեզ համար մնում են առաջնային։ Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Վաշինգտոնում, ողջունեց երկու կողմերին։ Մենք գիտենք, որ դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք սատարում ենք դրան։ Ինչպես արդեն ասել ենք, մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք պնդել, որ կողմերը միասին աշխատեն համաձայնության հասնելու համար չլուծված հարցերի շուրջ», - ասել է Միլերը:


Читайте также

Оставить комментарий