ՊԵՏԴԵՊ. ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում։
Հանդիպման արդյունքներով այս հարցը լրագրողներին տրվել է՝ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելին ճեպազրույցում։
«Ես լրացուցիչ գնահատականներ չունեմ այս մասին։ Հուսով եմ, որ երկու կողմերն էլ խոսում են նորարարությունների մասին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս բանակցություններում կողմ չի հանդիսանում։ Բայց որպես բանակցությունների շարունակություն, որը մենք ունեցանք Արլինգթոնում, մենք կարծում ենք, որ այս հանդիպումը նույնպես կարևոր քայլ է՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Պատելը։


Читайте также

Оставить комментарий