ՊԵՏԴԵՊ. ԱՄՆ-Ը ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին:
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղարը (ԱՄՆ Էնթոնի Բլինկենը - խմբ.), ուղղակի երկխոսությունը այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում»,- հավելել է Պատելը։


Читайте также

Оставить комментарий