ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ՝ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների ընթացքը։
«Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Ես բարձր եմ գնահատում երկկողմ բանակցությունների դրական թափը և կոչ եմ անում հետագա առաջընթացի հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ», - գրել է Բլինկենը Twitter-ում:


Читайте также

Оставить комментарий