ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով կայանալիք հանդիպումը՝ Եվրամիության աջակցությամբ։
Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի առաջարկների ու դիրքորոշման մասին՝ կապված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցության հաստատման հետ։
Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագիրը պարզաբանելու և զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության վրա։


Читайте также

Оставить комментарий