ՊԵՏԴԵՊ. ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։