ՖԻԼԻՊ ՌԻԿԵՐ. ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում պահպանել այդ ազդակը նոր տարում։
Այս մասին Բաքու կատարած այցի արդյունքներով հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։
Նա նշել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չէ. «Սակայն կարծում եմ, որ հույս կա: Խաղաղ ապագայի հույս։ Հույս կա, որ այս խաղաղ բանակցությունները կպահպանեն դինամիկան և պատմության նոր գլուխ կարող է բացվել բոլորի համար՝ հանուն ավելի պայծառ ապագայի»:
Պետդեպարտամեմտի ավագ խորհրդականը նշել է նաև Ադրբեջանի զարգացման ներուժը և երկրի տնտեսության աճը։
Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավատում է Հարավային Կովկասի ներուժին և խաղաղությանը տարածաշրջանում։