ԿԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՊԱՏՐՈՒՇԵՎ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր ասել է, որ բոլոր նախադրյալները կան Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի նախագահը շատ մեծ աշխատանք, շատ պոզիտիվ աշխատանք է կատարել, որ այդ հարաբերությունները նորմալացվեն։ Հիմա կան բոլոր նախադրյալները խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ֆորումի շրջանակում անցկացված «Գիտելիք» ընկերության մարաթոնին։
Նա կրկնել է Ռուսաստանի իշխանությունների նարատիվը, թե Հայաստանի վարչապետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Արևմուտքի ճնշման տակ։ Պատրուշևն ասել է, որ 2018-ին Փաշինյանը հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո Հայաստանի մաս է, բայց վերջին հաշվով ասաց, որ տարածքները ճանաչում է 1991 թվականի քարտեզներով։ «Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու բոլոր շրջանները, և նա ընդունեց դա՝ պատկանում են Ադրբեջանին։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները, այդ ճանաչումն ու հայտարարությունը նա արեց Արևմուտքի ազդեցության տակ, հենց նրանց հետ էր նա բանակցություններ վարում»,- ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։
Ըստ Պատրուշևի, Հայաստանում ապրում է 2 միլիոն մարդ
Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ադրբեջանը հիմա տնտեսական մեծ պոտենցիալ ունի։
«Տնտեսական ներուժը՝ եկեք համեմատենք, Ադրբեջանը 10 միլիոն մարդ, Հայաստանը, ասում են, որ նրանք 3 միլիոն են, բայց մենք ստույգ գիտենք, որ այդպես չէ՝ առավելագույնը 2 միլիոն մարդ։ Տնտեսական, ֆինանսական բաղադրիչներով Ադրբեջանը նշանակալից գերազանցություն ունի», - ասել է Պատրուշևը։