ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԼԻԻՐԱՎ ՏԵՐԸ
Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում լայն տարածում կստանան ինչպես հացահատիկային բույսերի մշակումը, այնպես էլ պտղաբուծությունը, բոստանաբուծությունը, խաղողագործությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ընդգծելով, որ այդ տարածքները Ադրբեջանի ամենագեղեցիկ վայրերից են, պետության ղեկավարը նշել է. «Գյուղատնտեսության համար պիտանի հողերի, ջրային ռեսուրսների՝ գետերի, աղբյուրների, արոտավայրերի առկայությունը հսկայական հնարավորություններ է ստեղծում ինչպես անասնաբուծության, այնպես էլ բուսաբուծության համար։ Մենք համակարգված ամեն ինչ անում ենք առավելագույն բերքաբերություն ապահովելու, ամեն թիզ հողից առավելագույն օգուտ քաղելու համար և հասնելու ենք մեր նպատակին»։
Հայրենական պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքում այսօր մենք դարձել ենք մեր ջրաղբյուրների լիիրավ տերը, ասել է Իլհամ Ալիևը։
Հիշեցնելով, որ ժամանակին Հայաստանը օկուպացրել էր ոչ միայն մեր հողերը, այլև ռեսուրսները, պետության ղեկավարը նշել է. «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ջրային ռեսուրսները կազմում են մեր ընդհանուր ջրային ռեսուրսների 25 տոկոսը։ Այս ջրային ռեսուրսների հիմնական յուրահատկությունը, դրական կողմն այն է, որ դրանք գոյանում են ներքին աղբյուրների հաշվին»։