ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ «1941-1945 ԹԹ. ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ, ԶՈՀՎԱԾ ԿԱՄ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՅՐԻՆԵՐԻՆ... ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «1941-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, զոհված կամ հետագայում մահացած զինծառայողների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրված անձանց միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին»։
Փաստաթղթով հանձնարարվում է 2 հազար մանաթի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրել 1941-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, հազար մանաթի չափով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ հետագայում մահացած զինծառայողների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով ու մեդալներով պարգևատրված անձանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լենինգրադ քաղաքի պաշտպանության համար մեդալով և կրծքանշանով պարգևատրված անձանց, ինչպես նաև Լենինգրադ քաղաքի բլոկադայի մասնակիցներին։
Կարգադրության կատարման համար Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից 3 մլն մանաթ կհատկացվի։