ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայտնի է դարձել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի՝ Ալմաթիում կայանալիք հանդիպման օրը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հանդիպումը կկայանա մայիսի 10-ին։
Նշենք, որ այս տեղեկությունը սոցցանցում հաստատել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունները տեղի կունենան 2024 թվականի մայիսի 10-ին Ալմաթիում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ժամանակ։


Читайте также

Оставить комментарий