ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի  արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, ԱԳՆ ղեկավարները կվերլուծեն Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, չկարգավորված հարցերի լուծումների որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։


Читайте также

Оставить комментарий