ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի նախորդ բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր:
Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: