ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ. ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ

Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև բանակցությունները կշարունակվեն մի քանի օր։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Մայիսի 1-ին կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։


Читайте также

Оставить комментарий