ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ևս ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
Երևանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդում։
Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։