ՊՈՒՏԻՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՄԱՐԶԵՐԻՑ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հաստատել է՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները համաձայնել են, որ ռուսական զինվորականներն ու սահմանապահները դուրս են գալու Հայաստանի որոշ մարզերից։
«Իսկապես, կապված պայմանների փոփոխության հետ՝ Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը», -  ասել է Պեսկովը, հավելելով, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի սահմանին։


Читайте также

Оставить комментарий