ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Այս մասին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըխ ։
«Խոսելով մեր պատմական հողերի մասին, ես չեմ խոսել տարածքային հավակնությունների մասին։ Դուք դա իմ ելույթներից ոչ մեկում չեք գտնի։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր երկրիր, մենք պետք է իմանանք մեր պատմությունը, երիտասարդ սերունդը պետք է իմանա մեր հինավուրց պատմությունը, իմանա, թե անցյալում մենք որ տարածքներում ենք ապրել, և իմանա, թե մենք ինչպես կվերադառնանք այնտեղ։ Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ կգնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, օդային տրանսպորտով։ Եթե իրավիճակի նորմալացումից հետո ստորագրենք խաղաղ պայմանագիրը, ապա ինչու՞ չպետք է այնտեղ վերադառնանք։ Դա մեր օրինական իրավիունքն է»,- ասել է պետության ղեկավարը։
Նախագահ Ալիևը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։
«Նրանք մինչև այժմ պնդում են, որ «Լեռնային Ղարաբաղը» չի պատկանում Ադրբեջանի Հանրապետությանը։ Նրանք մինչև այժմ պնդում են, որ այն կամ պատկանում է Հայաստանին, կամ հանդիսանում է «անկախ» կազմավորում։ Ադրբեջանի քաղաքական և աշխարհագրական քարտեզի վրա չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր։ Նման կազմավորում գոյություն չունի։ Այսպիսով, Հայաստանը պետք է առաջին հերթին հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային հավակնությունից և լավ պահի իրեն: Մենք էլ մեր հերթին ադեկվատ պատասխան կտանք»,- ընդգծել է պետության ղեկավարը։