ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ՓԵԼՈՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պայմանական, չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից ձեռնարկված և Ադրբեջանի դեմ ուղղված լայնածավալ ռազմական սադրանք է։ Ադրբեջանի Զինված ուժերը կանխել են սադրանքը և ապահովել մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Ներկայումս հրադադարը պահպանվում է, և իրավիճակի սրումը կանխվել է։ Տարածաշրջանում իրավիճակի սրման և լայնածավալ սադրանքի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Ընդհանրապես, Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և դրա վկայությունն է Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը նրա պատվիրակության կազմում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակաշրջանը, Փելոսին օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգի և Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու համար: Անընդունելի է ԱՄՆ ներքաղաքական օրակարգից քաղաքական ինտրիգները և շահերի լոբբինգը Հայաստանի միջոցով տեղափոխել հարավկովկասյան տարածաշրջան։