ԱՄՆ-Ը ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ․ ԹՐԱՄՓ
ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Նրա խոսքով՝ նպատակն է «պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները»:
«Մենք կոչնչացնենք Իրանի ռազմածովային նավատորմը։ Համոզվենք, որ պրոքսին այլևս չի կարող հարձակվել մեր ուժերի վրա։ Երաշխավորում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։
Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նորից ասեմ՝ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»,-ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ։
Իրանական մամուլը հայտնում է Թեհրանում նոր պայթյունների մասին։
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է։
Նշվում է նաև, որ Իսրայելը փակել է իր օդային տարածքը։

